Ռուսաստանում տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է մարզումների ժամանակ կայծակը հարվածում ֆուտբոլիստին (տեսանյութ)
Ռուսական «Աշխատանքի դրոշ» ֆուտբոլային ակումբի մարզումների ընթացքում թիմի 16-ամյա անդամներից մեկին հարվածել է կայծակը․ արտասովոր այս երևութի տեսանյութը հրապարակվել է Baza թելեգրամյան ալիքում։
Հրապարակված կադրերում երևում է, որ ֆուտբոլիստը պատրաստվում է գնդակը դարպասն ուղարկել, երբ կայծակը հանկարծակի հարվածում է նրան։ Հայտնի է, որ պատանուն առաջին օգնություն է ցուցաբերել մարզիչը, այնուհետև նրան հոսպիտալացրել են և վերակենդանացման բաժանմունք տեղափոխել։
«Տղան փրկվել է, սակայն խիստ տուժել է և այժմ վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը գնահատվում է ծանր։ Նա արհեստական կոմայի մեջ է»,- ասվում է հաղորդագրությունում։
Ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Իգոր Մայորովի խոսքով՝ թիմի մարզումների ընթացքում ամպրոպ չի եղել։










