Նուրսուլթան Նազարբաևը նշում է 80-ամյա տարեդարձը. Gazeta.ru-ն հոբելյանի առթիվ ներկայացրել է քաղաքական գործչի ուշագրավ ռետրո ֆոտոշարքը
Հուլիսի 6-ին Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նշում է 80-ամյա տարեդարձը: Gazeta.ru-ն ուշագրավ ֆոտոշարք է ներկայացրել քաղաքական գործչի հոբելյանի կապակցությամբ:
Երկրի ղեկավարի պաշտոնը Նազարբաևը զբաղեցրել է 1991 թվականից՝ պաշտոնից հեռանալով միայն անցյալ տարի: Հաշվի առնելով Ղազախական ԽՍՀ-ի նախագահի և ԿԿ Կենտրոնական կոմիտեի քարտուղարի պաշտոններում նրա աշխատանքը՝ Նազարբաևը երկիրը ղեկավարել է գրեթե 30 տարի:
Թողնելով երկրի ղեկավարի պաշտոնը՝ Նազարբաևը չի հեռացել քաղաքականությունից, ներկա պահին նա գլխավորում է Նուր Օտան իշխող կուսակցությունը, ղեկավարում է հանրապետության Անվտանգության խորհուրդը և ընդգրկված է Ղազախստանի Սահմանադրական խորհրդի կազմում:
Ղազախ առաջնորդը մեծ հանրաճանաչություն է վայելում նաև հետխորհրդային և այլ երկրներում. նրա պատվին փողոցներ են անվանակոչվել Հորդանանում, Թուրքիայում, Չեչնիայում և Կազանում: Իսկ Ղազախստանում նրա պաշտոնաթողությունից հետո մայրաքաղաք Աստանան ևս վերանվանվել է Նուր-Սուլթան:















