ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թվը գերազանցել է 3 մլն-ը

23:49 • 06.07.20

Միացյալ Նահանգներում «Քովիդ-19» կորոնավիրուսով վարակվածների թիվը հաաճարակի բռնկման սկզբից ի վեր հասել է 3 010 329-ի: Այս մասին վկայում են worldometers.info կայքի տվյալները:

ԱՄՆ վերջին ամիսներին առաջատարն է ողջ աշխարհում ինչպես կորոնավիրուսով վարակման, այնպես էլ հիվանդությունից մահացության ցուցանիշով: Հուլիսի 6-ի դրությամբ երկրի ողջ տարածքում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 132 729-ի: Վարակվածներից ապաքինվել են ավելի քան 1.3 մլն-ը:

CNN-ի տվյալներով՝ Կալիֆոռնիա նահանգում այսօր արձանագրվել է վարակման ավելի քան 11 700 դեպք, որը համաճարակի ընթացքում գրանցված խոշորագույն մեկօրյա ցուցանիշն է ԱՄՆ-ի ողջ տարածքում:

Բացի այդ, հաղորդվում է, որ աճել են Տեխասի մանկական խնամքի կենտրոններում վարակման դեպքերը:

Վարակման դեպքերի թվով ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան (ավելի քան 1.6 մլն) և Հնդկաստանը (ավելի քան 700 000):

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 11.6 մլն մարդ, որոնցից մահացել է 538 600-ը, ապաքինվել՝ ավելի քան 6.6 մլն-ը: