Մի տողով գրել են՝ միջնորդություններն իրավունքի չարաշահում է, օրենքին հղում չկա և Դուք քննարկում եք. Կարեն Մեժլումյանը`դատախազների ներկայացրած միջնորդության մասին
Մեղադրողները գտնում են, որ իմ ներկայացրած միջնորդությունը, որը վերաբերում է՝ գործի քննությունը կասեցնելուն և Սահմանադրական դատարան դիմելուն, իմ կողմից իրավունքի չարաշահմամբ է ներկայացվել 2019 թվականի օգոստոսի 22-ին: Եվ դատարանին միջնորդել են, որ դատարանը այն քննության չառնի. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:
Նրա խոսքով՝ ինքը կարող է հիմնավորել, որ այդ միջնորդությունը իրավունքի չարաշահմամբ չի իրականացվել և դա իր պարտականություն է.
«Սույն գործով մեղադրողներն էլ նշեցին, կիրառման ենթական քրեական օրենգրքի 300 հոդվածը, այսինքն «հին» օրենքը և 300.1 հոդվածը, որը վերաբերում է սահմանադրական կարգը տապալելուն: Տվյալ հոդվածի հետ կապված ՍԴ- ում գործ է քննվում, ընդ որում այս գործի շրջանակում դատարանը դիմել է ՍԴ: Հիմա դատարանը պետք է քննարկի 300 հոդվածը սահմանադրական է թե ոչ և իրավական որոշակիության չափանիշներին համապատասխանում է թե ոչ»:
Գործով մեղադրող դատախազը առարկեց պաշտպանին նշելով, որ պաշտպանյալը ներկայացնում է իր միջնորդությունը՝ չպահպանելով դատարանի որոշումը:
Կարեն Մեժլումյանը հակադարձեց՝ մեղադրողը իր միջնորդության մեջ ասում է, որ պաշտպանը իր իրավունքը չարաշահում է և թույլ մի տվեք այդ միջնորդությունը ներկայացնի: Ես պետք է հիմնավորե՞մ, որ իրավունքի չարաշահում չէ, ինչի՞ մասին է խոսքը. «Մի տողով գրել են՝ միջնորդություններն իրավունքի չարաշահում է, օրենքի հղում չկա և Դուք քննարկում եք»:
«Մարտի մեկ»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը առարկեց Կարեն Մեժլումյանին՝ ասելով, որ երկար քննարկումները հետևանք են այն հանգամանքի, որ նախագահող դատավորը մեղադրող կողմի ներկայացրած 6-7 էջանոց միջնորդությանը չի սահմանում ժամանակ: «Խնդրում եմ ձեռնարկել միջոց, հնարավոր չի 6 էջանոց միջնորդության կապակցութայմբ 3 ժամ խոսի 3 պաշտպան, դա դատավորի կողմից անհարգալից վերաբերմունք է այս դատական գործընթացին, ներգրավված յուրաքանյուրի նկատմամբ:
Սա նախագահող դատավորի մեղավորությունն է, հնարավոր չի այս կերպ դատավարությունը շարունակել: Դատարանը պետք է սահմանի դատավարական կոնկրետ փուլում՝ փաստաթղթերի և իրավունքների միջոց՝ գրավոր ձևով, կողմերը ծանոթանան դատարանի կողմից սահմանված ժամանակում: Այս գործը հանրային հնչեղություն ունի, չենք կարող այսքան ռեսուրս ծախսել,սա անթույլատրելի է և նախագահող դատարանի խնդիրն է»:
Աննա Դանիբեկյանը Կ. Մեժլումյանի ելույթը սահմանափակեց 10 րոպեով:
Կարեն Մեժլումյանը նշեց, որ գործը վերաբերում է 300.1 հոդվածին և հին օրենքի՝ 300 հոդվածին: Սահմանադրության համաձայն՝ ՀՀ-ն իրավական պետություն է և իրավական պետությունում օրենքները պետք է համապատասխանեն որոշակիության սկզբունքին.
«Այս գործը քննելու համար դատարանը պետք է պատասխանի մի պարզ հարցի: Հին օրենքը՝ մինչև 2009 թվականի մարտի 20-ը ընդունված 300 հոդվածը, կիրառելի թե ոչ: Եթե կիրառելի է, այն համապատասխանում է իրավական որոշակիության, թե ոչ: Չնայած, որ մեղադրող կողմը նշեց, որ հին օրենքը կիրառվելի է, սակայն իմ հիմնավորմամբ, դատարանը պետք է կասեցնի գործի քննությունը, դիմի ՍԴ դատարան՝ հին և նոր օրենքի սահմանադրականության հարցով: Սա, ընդամենը մեղադրող կողմին պաշտպանական իրավունքից զրկելու մասին է և դատարանը ուզում է գնա դրան: Ցավում եմ, որ դատարանը զրկում է իմ պաշտպանյալ Սեյրան Օհանյանին պաշտպանության իրավունքից և տուրք եք տալիս օրենքի հղում չունեցող միջնորդությունը ներկայացնելուն»,-նշեց նա:










