Աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն անցել է 11.3 միլիոնը. РИА Новости
Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 1 օրում ավելացել է ավելի քան 202 հազար և գերազանցել է 11.3 միլիոնը: Ընդհանուր առմամբ մահացել է ավելի քան 532 հազար Covid-19-ով պացիենտ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով ԱՀԿ-ի տվյալներին:
Համաձայն կազմակերպության վերջին տվյալների՝ 1 օրում նոր կորոնավիրուսով վարակման 202 545 դեպք է եղել, մահացել է 4134 մարդ: Այսպիսով, ընհդանուր առմամբ աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը կազմում է 11 327 790, մահերի թիվը 532 340 է:
Ամենամեծ թվով վարակումները գրանցվել են Հյուսիսային և Հարավային Ամերիկայում՝ 5 820 840, և Եվրոպայում՝ 2 791 160:










