ԵՄ-ն 11,5 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային պետական կառավարման ոլորտի բարեփոխումներին աջակցելու նպատակով
Եվրամիությունը 11,5 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային պետական կառավարման ոլորտի բարեփոխումների համար: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության մամուլի ծառայությանը:
«ԵՄ-ն աջակցում է Ուկրաինայի պետական կառավարման ոլորտի բարեփոխումներին` կորոնավիրուսի պատճառով ներկայիս ճգնաժամի պայմաններում ավելի քան 11,5 եվրո հերթական ուղիղ վճարումով»,-ասված է հաղորդագրությունում:
Ուկրաինայում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Մաթի Մաասիկասան հայտարարել է, որ այժմ առավել քան երբևէ կարևոր է ապահովել պետական կառավարման, հաշվետվողականության և թափանցիկության հիմնարար սկզբունքներին հետևելը, որպեսզի ամրապնդվի քաղաքացիների և բիզնեսի վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ:










