Սլովակիան երկրի սահմանները բացում է ավելի քան 30 երկրների համար
Սլովակիան ավելի քան 30 պետությունների համար բացել է սահմանները առանց կորոնավիրուսի բացասական թեստի վերաբերյալ տվյալների տրամադրման և երկշաբաթյա ինքնամեկուսացման պահանջի երկիր մուտք գործելու համար: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում տալով TASR գործակալությանը:
Խոսքը Եվրամիության երկրների մասին է, ինչպես նաև Ավստրալիայի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի և Նոր Զելանդիայի: Ցանկում, որը կազմել է Սլովակիայի ԱԳՆ-ն, բացակայում են մասնավորապես Պորտուգալիան, Շվեդիան և Մեծ Բրիտանիան:
Նշենք որ Սլովակիայի առողջապահության նախարարությունն ազգային տարածքում կորոնավիրուսի գրանցման առաջին դեպքի մասին հայտնել էր մարտի 6-ին: Դրանից հետո թեստավորվել է երկրի 218 396 բնակիչ: Հայտնաբերվել է 1 765 վարակակիր: Հաղորդվում է, որ մահացել է 28 սլովակ, ապաքինվել է 1 466 մարդ:










