Խոշոր հրդեհ է բռնկվել Վենեսուելայի նավթավերամշակման գործարանում (տեսանյութ)
Խոշոր հրդեհ է բռնկվել Վենեսուելայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ֆալկոն նահանգի «Կարդոն» նավթավերամշակման գործարանում: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Նշվում է, որ տեղի ԶԼՄ-ները հաղորդել են սև ծխի օդ բարձրացող հսկայական սյան առաջացման մասին:
Բենզինի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունը գտնվում է Պունտո Ֆիհո քաղաքում և պատկանում է Վենեսուելայի պետական նավթագազային ընկերությանը(PDVSA): Հրշեջները կրակը մարելու աշխատանքները սկսել են տեղի ժամանակով 11:00-ից(երևանյան՝ 19:00)
A large fire has broke out at the #Cardon refinery at the Paraguana refining complex #Venezuela
— Index Hakeem (@hakrashaa) July 6, 2020
#6Julio#Cardón#PDVSA pic.twitter.com/9FV9MzfMpM










