Դիմակ չկրելու համար տուգանքների չափը բարձրացնող օրինագիծը չի ներառվել ԱԺ նիստի օրակարգում
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեբսյուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ դիմակ չկրելու համար ավելի մեծ տուգանք նախատեսող օրինագիծը չի ընդգրկվել վաղվա նիստի օրակարգում։
Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում էր բաց տարածքում դիմակ չկրելու համար սահմանել 20 հազար դրամ տուգանք, իսկ փակ տարածքում՝ 50 հազար։
«Հարգելի քաղաքացիներ, որպես ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցի զեկուցող, տեղեկացնում եմ, որ վաղը նախատեսված նիստում ներառված չէ դիմակ չկրելու համար տուգանքների չափը բարձրացնող օրենքի նախագիծ:
Իմ քայլը խմբակցությունը քննարկման արդյունքում նպատակահարմար չհամարեց ընդգրկել հարցը օրակարգ»,-գրել է Սիսակ Գաբրիելյանը։










