Օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Նյու Յորքում՝ թռչնի հետ բախվելուց հետո

19:20 • 07.07.20

Ամերիկյան Delta Airlines ավիաընկերությանը պատկանող Airbus A319 օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայանում:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, ինքնաթիռը վայրէջք է կատարել թռչնի հետ բախման հետևանքով առաջացած խափանման պատճառով:

«Delta 1076 չվերթը, որը Ֆլորիդա նահանգի Ուեսթ Փալմ Բիչ քաղաքից ուղևորվում էր Նյու Յորքի «Լա Գուարդիա» օդանավակայան, թռչնի հետ բախվելուց հետո փոխել է երթուղին և վայրէջք կատարել Ջոն Քենեդու անվան օդանավակայանում», - հայտնել են ավիաընկերությունից:

Նշվում է, որ ինքնաթիռը, որում 43 ուղևոր է գտնվել, բարեհաջող վայրէջք է կատարել, ոչ ոք չի տուժել: Թռչնին բախվելուց հետո օդանավի դիմային հատվածի մասում փոս է առաջացել: