«Հարսնացուները» բողոքի ակցիա են իրականացրել Հռոմում՝ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների դեմ (լուսանկարներ)

19:57 • 07.07.20

Հարսանեկան զգեստ հագած մի խումբ կանայք երեքշաբթի ֆլեշմոբ են իրականացրել Հռոմում՝ բողոքելով կորոնավիրուսով պայմանավորված անվտանգության միջոցառումների դեմ, որոնք արգելում են խոշոր կրոնական արարողությունների անցկացումը, ինչպես օրինակ՝ մեծ հարսանիքները:

Ինչպես փոխանցում է CNN-ը, բողոքի ակցիան, որը կազմակերպվել էր Իտալիայի հարսանեկան հարցերով ասոցիացիայի կողմից, անկացվել է «միայնակների կամ չամուսնացածների ֆլեշմոբ» խորագրով:

Ակցիայի մասնակից կանանցից 15-ը գրառումներ և պաստառներ են ցուցադրել մայրաքաղաքի հանրահայտ տեսարժան վայրերում, ինչպես օրինակ Տրևի շատրվանի դիմաց: Նրանք հավաքվել են նաև երկրի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ նրանց են միացել հարսանիքների կազմակերպմամբ զբաղվող ոլորտի աշխատակիցները:

Հիշեցնենք, որ Իտալիան կորոնավիրուսից ամենատուժած երկիրն է Եվրոպայում: Երկրում խիստ կարանտինային ռեժիմ էր սահմանվել մարտի կեսերից մինչև հուլիս: Այստեղ համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 241 819 մարդ, մահացել՝ 34 869-ը: