Թուրքիայում խոշոր անտառային հրդեհի հետևանքով մոտ 450 հեկտար տարածք է այրվել (լուսանկարներ)
Հուլիսի 6-ին Թուրքիայի Չաննաքքալե նահանգի Գալիպոլի թերակղզում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով շուրջ 450 հեկտար անտառային տարածք է այրվել: Այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» պարբերականը` հղում տալով Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլիին:
«Շուրջ 450 հեկտար տարածք է այրվել: Բնակավայրերի համար վտանգ այլևս չկա»,-ասել է նախարարը:
Հուլիսի 6-ի կեսօրից հետո բռնկված հրդեհը հաջողվել է հսկողության տակ վերցնել հրշեջների 19-ժամյա աշխատանքից հետո:
Նշվում է, որ հրշեջներն իրենց աշխատանքը սկսել են հուլիսի 6-ին` ժամը 14:50-ին և կարողացել են հրդեհը հսկողության տակ վերցնել միայն հուլիսի 7-ի առավոտյան:










