Երևանում հալեպահայ տարեց կինն իր տանից դուրս է եկել և դեռևս չի վերադարձել. հարազատները խնդրանքով դիմել են բոլորին
Հուլիսի 6-ի երեկոյան 18-ի սահմաններում Երևանի իր բնակարանից (Խորենացի փողոց) դուրս է եկել և դեռևս չի վերադարձել հալեպահայ Էլիզաբեթ Արիկը։ Այս մասին arevelk.am-ին պատմել են նրա հարազատները։
Նշվում է, որ 80-ամյա կինն ունի առողջական խնդիրներ։
Կնոջ հարազատները խնդրանքով դիմում են բոլորին՝ նրա տեղն իմանալուն պես զանգահարել Հրանտ կամ Վանիկ Զուլալյաններին նշված հեռախոսահամարներով՝ 055 404219, 098 585440։










