Բայդենը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում վերականգնել ԱՄՆ-ի անդամակցությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը

02:21 • 08.07.20

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը խոստացել է ընտրվելու դեպքում վերականգնել Միացյալ Նահանգների անդամակցությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, հաղորդում է РИА Новости-ն:

«Ամերիկացիներն իրենց ապահով են զգում, երբ ԱՄՆ-ը զբաղված է համաշխարհային առողջապահության ամրապնդմամբ: Նախագահի պաշտոնը զբաղեցնելու հենց առաջին օրը ես կվերականգնեմ անդամակցությունը ԱՀԿ-ին և կձգտեմ համաշխարհային ասպարեզում մեր գերակայությունը վերականգնելուն»,- թվիթերի իր էջում գրել է Բայդենը:

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը տեղեկացրել է Կոնգրեսին, որ երկիրը պաշտոնապես դուրս է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից կորոնավիրուսի համավարակի ֆոնին: ԱՀԿ-ից դուրս գալու մտադրության մասին Թրամփը հայտարարել էր դեռևս մայիսին՝ մեղադրելով կազմակերպությանը վիրուսի ծագումը թաքցնելու հարցում Չինաստանին օգնելու մեջ: