Հավաքների և այլ միջոցառումների սահմանափակումը վերացնելը՝ ենթադրում է վերացնել այլ միջոցառումների արգելքները ևս, ինչն այս փուլում չի կարելի. Տիգրան Ավինյան
Որոշման նախագիծը, որ երեք կուսակցություններով միասին մշակել են, խոսքը հավաքների և այլ հանրային միջոցառումների մասով սահմանափակումների հանելու մասին է, ենթադրում է ընդունվելու դեպքում վարակի տարածման տեսանկյունից ամենառիսկային միջոցառումները ևս պետք է արգելված չլինեն: Այս մասին ԱԺ հատուկ նիստում իր եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Բոլորս պետք է հիշենք, որ այս պատմությունը սկսեց նմանատիպ մի միջոցառումից, երբ մոտավորապես, 50-ից 70 հոգի վարկակիրներ ունեցանք: Նմանատիպ միջոցառումները՝ լինեն հարսանիքներ, կնունքներ, նշանդրենքի, ծննդյան արարողություններ որևէ կերպ չեն կարող այս փուլում, այս պահի դրությամբ թույլատրվել: Մենք ուզում ենք օր առաջ բոլոր նմանատիպ միջոցառումները թույատրել և ուզում ենք օր առաջ բոլոր սահամանփակումները հանել, բայց այս իրավիճակում այս առաջարկը քննարկել չարժե»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հակառեկորդների մասին հնչեցրած քննադատություններին՝ Ավինյանն ասաց, որ միանշանակ, վստահ է, որ այն գործողությունները, որոնք իրականացրել է ՀՀ կառավարությունն իդեալական չեն, բայց կարող է պնդել, որ իրենք իրենց գործողություններում եղել ենք մաքսիմալ թափանցիկ: «Մենք թեստավորման տեսանկյունից մեր կարողությունները տանսպատկել ենք, և այլ երկրների համեմատ, որտեղ բավականին խիստ են այն չափորոշիչները, որով մարդիկ կարող են թեստավորվել, ՀՀ-ում թեստավորումը բավականին հասանելի է և, բնականաբար, մենք ունենք թեստավորմանը համահունչ բարձր թվեր: Այս առումով մենք ճիշտ քաղաքկանություն ենք վարում՝ հնարավորինս լայն քանակի թեստավորում ապահովելով և շատ դեպքեր արձանագրելով, որովհետև այդ նույն դեպքերը կարելի է չարձանագրել, եթե թեստավորումը նվազեցնենք: Փաստացի, մենք գնացել ենք հակառակ ուղղությամբ և պետք է պահպանենք այս թափանցիկ գործելաոճը»,- ասաց նա:
Ավինյանն ընդգծեց՝ իրավիճակը պահպանելու և կանոնների վրա մի փոքր ավելի խիստ վերահսկողություն սահամնելու դեպքում, կարող ենք արձանագրել թվերի որոշակի նվազում, որը թույլ կտա խոսել տաբեր ոլորտերում բնականոն կյանքի վերադարձի մասին: Նա հույս հայտնեց, որ այս տենդենցը կկարողնան պահել:










