Խոցել ենք հակառակորդի մի քանի անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ մեկ «կամիկաձե». Անդրանիկ Քոչարյան
«Լավ լուր հաղորդեմ ձեզ, այս պահի դրությամբ մենք ունենք հակառակորդի խոցած ոչ թե միայն մեկ անօդաչու թռչող սարք, այլ մի քանիսը, որոնցից մեկը՝ «կամիկաձե»,-այս մասին ԱԺ հատուկ նիստին հայտարարեց ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա հավելեց, որ հակառակորդի բոլոր գործողությունները ճնշվել են:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը երեկ սադրանքի է դիմել հայ-ադրբեջանական սահմանին, հակառակորդը հայտնել է արդեն երեք զոհի մասին:










