Գետնին պառկեցնելով` ոստիկանները բերման ենթարկեցին Նարեկ Մալյանին և «ՎԵՏՕ» շարժման անդամներին (տեսանյութ)

16:02 • 13.07.20

«ՎԵՏՕ» շարժման անդամներին և երթի մասնակիցներին ոստիկանությունը կրկին բերման ենթարկեց: Երբ նրանք Արտաշատից շարունակում էին իրենց ակցիան` ավտոերթով դեպի Երևան ուղևորվելով, մոտավորապես տասը րոպե անց ոստիկանները կանգնեցրին նրանց:

Գետնին պառկեցնելով` ոստիկանները բերման ենթարկեցին «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին և մյուս անդամներին:

Նշենք, որ արդեն երկրորդ անգամ է ոստիկանությունն այսօր նրանց բերման ենթարկում: