Հայաստանը առաջինն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 10-րդ տեղը՝ աշխարհում վարակման ցուցանիշով

21:59 • 14.07.20

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, հուլիսի 14-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 10 964, մահացության ցուցանիշը՝ 196:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 10 964

2. Ռուսաստան – 5070

3. Իրան - 3120

4. Թուրքիա – 2548

5. Ադրբեջան – 2476

6. Վրաստան – 250

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 196

2. Իրան – 157

3. Ռուսաստան – 80

4. Թուրքիա – 64

5. Ադրբեջան – 31

6. Վրաստան – 4

Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 339, մահվան՝ 9 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 32 490 է, մահվան դեպքերինը՝ 766:

Մեկ օրում առողջացածների թիվը 864 է, ընդհանուր առողջացածներինը՝ 20729, փաստացի բուժվողներինը՝ 10996 (մեկ օրում նվազել է 534-ով): 

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 10-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը: