Պոմպեո՛, մենք ընդունում ենք մարտահրավերը․ Կադիրովը պատասխանել է իր դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին Պոմպեոյի հայտարարությանը
Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը ԱՄՆ-ի Պետդեպի «սև ցուցակում» հայտնվելուց հետո հայտարարել է, որ «ընդունում է մարտահրավերը» և «հետագայում ավելի հետաքրքիր կլինի», գրում է ria.ru-ն։
«Պոմպեո՛, մենք ընդունում ենք մարտահրավերը»,- զինանոցում զենքը ձեռքին լուսանկարին կից գրել է Չեչնիայի նախագահը։
«Լավ, եթե ես 100 անգամ խախտել եմ մարդու իրավունքները, ինչպե՞ս եք բացատրում պատժամիջոցների սահմանումը իմ կնոջ և դուստրերի դեմ։ Ի՞նչ հանցագործություններ են կատարել և ո՞ւմ իրավունքներն են խախտվել։ Այս հարցին Դուք պատասխան չունեք»,- գրել է նա ВКонтакте-ում։
Քադիրովը հավելել է, որ դրանով «ԱՄՆ-ն համարձակվել է գնալ բացահայտ զզվելի մեթոդների։ Չեչնիայի ընտանեկան ինստիտուտն ավելի ամուր է, քան ձեր պատժամիջոցները»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովին «սև ցուցակում» ներառելու մասին, ինչը գերատեսչության հաղորդմամբ, անմիջականորեն կապված է մարդու իրավունքների խախտման հետ:
«Այս պատժամիջոցը կապված է Չեչնիայի Հանրապետությունում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին Կադիրովի մասնակցության հետ։ Պետդեպարտամենտը մեծաքանակ հավաստի տեղեկություններ ունի առ այն, որ Քադիրովը պատասխանատվություն է կրում ավելի քան տասը տարի առաջ տեղի ունեցած մարդու իրավունքների բազմաթիվ կոպիտ խախտումների համար, ներառյալ՝ կտտանքները և արտադատական մահապատիժները»,- ասված է պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ:
Նման ցուցակում ընդգրկվելը նշանակում է ԱՄՆ մուտքի արգելք։










