Այսօր պետք է կատարվի մեր պահանջը․ սադրիչ պահնորդները պետք է դուրս գան Ամուլսարից. Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
Սադրիչ պահնորդները քաղաքացիների մեքենաները հրելով հանել են Ամուլսարի տարածքից և այնտեղ «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենա են տեղակայել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը, ով նշեց, որ այժմ Երևանից վերադառնում են Ջերմուկ։ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում։
«Մենք շտապում ենք Ամուլսարի պոստեր։ Այսօր պետք է կատարվի մեր պահանջը․ սադրիչ պահնորդները պետք է դուրս գան Ամուլսարից, որովհետև իրավիճակը ցույց է տալիս, որ եթե մենք էնտեղ չենք, նրանք գնում ենք սադրանքների։ Դուրս է գալիս, որ պետությունը ձեռքերը լվացել է և քաղաքացիներն իրենց իրավունքները պահելու համար պետք է միջոցներ ձեռնարկեն»,- ասաց նա և հավելեց, որ այսօր բոլորը հավաքվելու են Ամուլսարի պոստերում (Ամուլսարի հենակետ/խմբ./)։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա էր տեղի ունենում Երևանում։ Ակցիայի մասնակիցներն ավտոերթով Ջերմուկից եկել էին Երևան։ Ակցիայի մասնակից, Ջերմուկի բնակիչ Արմեն Խաչատրյանը Tert.am-nի հետ զրույցում նշեց, որ «Լիդիան Արմենիա»-ն, օգտվելով առիթից, որ Ջերմուկի բնակչության 80 %-ը Երևանում է, հարձակվել է խաղաղ բնակչության վրա և նրանց դեմ են դուրս եկել կանայք և երեխաները։










