Հակառակորդի ողնաշարը ջարդելու ցանկությունը իմ մեջ չի վերացել, չի էլ վերանա. ՀՀ Ազգային հերոս Ռուբեն Սանամյան (տեսանյութ)
Իմ մտքով նման բան չի անցել, որովհետեւ, եթե ես մի բան պետք է անեմ՝ անում եմ պատվով, ի սրտե, ու չեմ մտածում, արդյո՞ք մեդալ կլինի դրա համար, պարգեւի կարժանանամ։ Այս մասին հայտարարել է վարչապետի միջնորդությամբ այսօր՝ օգոստոսի 18-ին, Հանրապետության նախագահի ստորագրած հրամանագրով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանարժանացած կապիտան Ռուբեն Սանամյանը։ Նա պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:
«Կապիտան Ռ.Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն», նշված է ՀՀ նախագահի լրատվական ծառայության հաղորդագրությունում։
ՀՀ ազգային հերոսը նշել է, որ պարտավոր ես լինել ավելի մարտունակ, քո ջոկատի հետ միասին, քո զորքի հետ միասին, քո ժողովրդի հետ միասին, եւ անես այն, ինչը դեռ կիսատ ես թողել, շարունակես այդ գործը մեծ ոգով ու պատվով։
«Հակառակորդի ողնաշարը ջարդելու ցանկությունը իմ մեջ չի վերացել, չի էլ վերանա»,- ասել է Ռուբեն Սանամյանը։










