ՀՀԿ Շիրակի ՏԿ անդամները Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրում ծաղիկներ են խոնարհել ռուս-թուրքական պատերազմում զոհված ռուս զինվորականների հիշատակին

12:21 • 21.08.20

Հայաստանի հանրապետական կուսակցության Շիրակի ՏԿ ներկայացուցիչներն բացման 10-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել են Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել 1855 թ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված ռուս զինվորականների հիշատակին:

Ծաղկեպսակ է ուղարկվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:

2010-ին հուշահամալիրի բացմանը ներկա էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: