Գերմանիայի համալսարաններից մեկը «անգործության դրամաշնորհներ» է պատրաստել ոչինչ չանել ցանկացող քաղաքացիների համար
Գերմանիայի Համբուրգ քաղաքի Գեղարվեստի համալսարանը «անգործության դրամաշնորհներ» է պատրաստել այն քաղաքացիների համար, որոնք պատրաստ են ոչինչ չանել։ Դրամաշնորհի չափը կազմում է 1600 եվրո, գրում է The Guardian պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ դրամաշնորհ կարող է երեք մասնակից ստանալ։ Նախաձեռնությանը մասնակցել ցանկացողները պետք է մինչև սեպտեմբերի 15-ը հատուկ ցուցադրությունների միջոցով ժյուրիի անդամներին ապացուցեն, որ «իրենք առավել ակտիվ ոչինչ չեն անում, քան ուրիշները»։
Նշվում է, որ մրցույթի շրջանակներում անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցերին․ «Ի՞նչ չեք ցանկանում անել։ Որքա՞ն երկար ժամանակ չեք ցանկանում անել այդ բանը։ Ինչու՞ է դա չանելն այդքան կարևոր։ Ինչու՞ եք դուք մրցանակին արժանի թեկնածուն»։
Նախաձեռնության հեղինակ Ֆրիդրիխ ֆոն Բորիսի խոսքով՝ ոչինչ չանելն այդքան էլ հեշտ չէ։
«Տպավորիչ կլինի, եթե խոստանաք, որ շաբաթվա ընթացքում ընդհանրապես չեք շարժվի։ Եթե ձեր առաջ չշարժվելու, չմտածելու նպատակ դնեք, ավելի լավ»,- նշել է Բորիսը և հավելել, որ այս փորձարկումը կարևոր նպատակ ունի, այն է՝ հասկանալ, թե ինչպես կարելի է հաղթանակի և ձեռքբերումների շուրջ ստեղծված հասարակությունը գլխիվայր շրջելը։










