Հրապարակվել է Սիրիայում զոհված ռուս գեներալ-մայորի սպանության տեսանյութը (տեսանյութ)

20:30 • 21.08.20

Սիրիայում գեներալ-մայորի կոչումով ռուս ռազմական խորհրդական Վյաչեսլավ Գլադկիխի սպանության կադրերը հայտնվել են համացանցում․ դեպքի վայրից համապատասխան տեսանյութը հրապարակվել է Вестник Дамаска տելեգրամյան ալիքում։

Տեսանյութի կադրերում ռազմական տեխնիկայի շարասյուն է երևում, որի երկայնքով ռուսերենով զրուցող մարդկանց խումբ է անցնում։ Վայրկյաններ անց զինվորականների՝ մեքենաներից մեկի կողքով անցնելու պահին գործարկվում է ինքնաշեն պայթուցիկ սարքը։

Նշվում է, որ զոհված ռուս զինվորականը Պալմիրի ազատագրմանն է մասնակցել։ Մահվան պահին նա Դեյր էլ Զորում սիրիացիներին օգնող զինվորական խորհրդականների խմբի ավագի պարտականություններն է կատարել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, պատահարից հետո գեներալ-մայորին անմիջապես տարհանել են դեպքի վայրից և բուժօգնություն ցույց տվել, սակայն նրան փրկել չի հաջողվել: Վերջինս հետմահու ներկայացվել է պետական պարգևի: ՊՆ-ն խոստացել է զոհված գեներալի ընտանիքին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել:

Տեսանյութը՝ այստեղ։