Տիխանովսկայան հրաժարվել է իր թեկնածությունը կրկին առաջադրել, եթե Բելառուսում նախագահական նոր ընտրություններ անցկացվեն
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան «Белсат» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ նոր ընտրությունների անցկացման դեպքում իր թեկնածությունը կրկին չի առաջադրելու, հաղորդում է РИА Новости-ն:
Բելառուսում բողոքի զանգվածային գործողությունները սկսվել են օգոստոսի 9-ից՝ նույն օրը կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, որոնց համաձայն՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 5-րդ անգամ վերընտրվել է՝ հավաքելով ձայների 80,1%-ը: Ընդդիմությունը պնդեց, որ արդյունքները կեղծվել են, և որ հաղթել է Տիխանովսկայան:
Հաջորդող օրերին բազմաթիվ բախումներ են տեղի ունեցել հազարավոր ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև, հարյուրավոր վիրավորներ են եղել, գրանցվել է նաև մահվան 3 դեպք: Ըստ տեղեկությունների՝ ավելի քան 6700 մարդ է վերջին օրերին ձերբակալվել:
Տիխանովսկայան այժմ Լիտվայում է:










