Բելառուսում տեղեկատվական 73 առցանց ռեսուրս է արգելափակվել

03:28 • 22.08.20

Բելառուսի տեղեկատվության նախարարության որոշմամբ երկրում մի շարք ինֆորմացիոն առցանց ռեսուրսներին հասանելիությունը սահմանափակվել է, հաղորդում է tut.by-ը:

Աղբյուրի տվյալներով՝ մի շարք կայքեր մուտք գործելիս հայտվնում է զգուշացում այն մասին, որ դրանց հասանելիությունը սահմանափակվել է Բելառուսի տեղեկատվության նախարարության որոշմամբ՝ «Զանգվածային լրատվության միջոցների մասին» օրենքի հիման վրա:

Ըստ այդմ, նման կայքերի թվում է նաև «Գոլոս» համացանցային հարթակը, որը նախագահական ընտրությունների ժամանակ օգտագործվել էր որպես ձայների հաշվարկի այլընտրանքային գործիք: