Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 30 000 նոր դեպք է գրանցվել. Worldometers.info
06:44 • 22.08.20
Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 31 391 նոր դեպք է արձանագրվել, հաղորդում է Worldometers.info-ն:
Համաճարակի սկզբից մինչ այժմ Բրազիլիայում կորոնավիրուսով մոտ 3 536 488 մարդ է վարակվել, որոնցից 113 454-ը մահացել է, 1031-ը՝ վերջին մեկ օրում:
Բրազիլիան թե կորոնավիրուսով վարակման դեպքերի և թե մահերի թվով աշխարհում երկրորդն է:
Placeholder










