Մեքսիկայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից ավելի քան 500 մարդ է մահացել. վարակման դեպքերի ընդհանուր թիվն անցել է կես միլիոնը. Reuters

05:33 • 22.08.20

Մեքսիկայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 5928 նոր դեպք է հաստատվել, հաղորդում է Reuters-ը:

Երկրի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամում Մեքսիկայում կորոնավիրուսից 504 մարդ է մահացել՝ մահվան ելքով դեպքերի թիվը հասցնելով 59 610-ի, իսկ վարակման դեպքերի ընդհանուր թիվը՝ 549 734 -ի:

Կառավարությունը պնդում է, որ վարակվածների իրական թիվը շատ ավելին է, քան պաշտոնապես հաստատված դեպքերի քանակն է: Մեքսիկան, համաճարակի դեմ պայքարելու հետ մեկտեղ, մայիսի վերջից փորձում է աստիճանաբար վերաբացել երկրի տնտեսությունը: