Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 12 մարդ է մահացել. РИА Новости

01:47 • 22.08.20

Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 10 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է РИА Новости-ն:

Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 256 000 դեպք է գրանցվել: Ավելի քան 202 000 վարակակիր ապաքինվել է, 4720-ը՝ մահացել: