Երևանի Իսակովի պողոտայում բախվել են BMW և Mercedes մակնիշի ավտոմեքենաներ, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. Shamshyan.com
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 21:25-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ թիվ 26 հասցեի դիմաց, բախվել են Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու սահմանազատել տարածքը: Երևաի 1-03 շպտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին օգնությունն է ցուցաբերել վարորդներին, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց մեկնել՝ պատճառաբանելով, որ իրենց լավ են զգում:










