Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են Opel և ՎԱԶ-2107 մակնիշների ավտոմեքենաները․ վարորդներից մեկն ուսուցիչ է, մյուսը՝ պայմանագրային զինծառայող․ shamshyan.com

22:16 • 22.08.20

Օգոստոսի 22-ին, ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Ապարանի բնակիչ, 22-ամյա Կարեն Ա.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի և Թալին քաղաքի բնակիչ, 67-ամյա Գագիկ Ֆ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի ուղևոր, Սպիտակ քաղաքի բնակիչ, 43-ամյա Արկադի Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Կարեն Ա.-ն N զորամասում պայմանագրային զինծառայող է, իսկ Գագիկ Ֆ.-ն՝ Դդմասար գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ: