Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքը և Պուտինը համակարծիք են Բելառուսի դեմ «հալածանքների» պատճառների հարցում

19:35 • 22.08.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համակարծիք են այն հարցում, որ Բելառուսին ներկա պահին փորձում են հալածել, որպեսզի հետագայում հարձակվեն ՌԴ-ի վրա:

«Մենք Պուտինի հետ համակարծիք ենք. մեզ այստեղ հալածում են, որպեսզի հետագայում հարձակվեն Ռուսաստանի վրա: Դա ցատկատախտակ է, և մենք պետք է այն ոչնչացնենք: Դա մեր միասնական կարծիքն է նախագահ Պուտինի հետ»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն շաբաթ Գրոդնոյում անցկացված հանրահավաքի ժամանակ:

«Հաճախ տեսնում եմ, որ Ռուսաստանում ԶԼՄ-ներն ասում են. «Ահ, Բելառուսում, Բելառուսում»… Ոչ թե Բելառուսում, այլ ձեզ մոտ, ահա այդտեղ՝ արևմտյան սահմանին են ճնշումներ գործադրում»,- ասել է Լուկաշենկոն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ելույթ ունենալով Գրոդնոյում անցկացվող ցույցի ընթացքում, հանձնարարել է օգոստոսի 24-ից փակել գործադուլներ անող բոլոր հիմնարկությունները: