Հրապարակվել են Նյու Յորքում գտնվող աշխարհի ամենաբարձր բնակելի երկնաքերի բնակարանների լուսանկարները
Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Մանհեթեն շրջանում գտնվող և աշխարհի ամենաբարձր բնակելի երկնաքերը համարվող շենքի շքեղ բնակարանների լուսանկարներին։
Նշվում է, որ երկնաքերի՝ մոտավորապես 17․5 միլիոն դոլար արժողությամբ 179 բնակարանից 12-ն արդեն վաճառվել է։
Հայտնի է, որ կորոնավիրուսի համավարակը, ապա ռասսայական խտրականության դեմ անցկացվող բողոքի ցույցերը և դրանց հաջորդող գողությունների ալիքը մեծ ազդեցություն են ունեցել Մանհեթենի անշարժ գույքի գնային քաղաքականության վրա․ այս ընթացքում շատերը խուսափել են քաղաքում անշարժ գույք գնելուց, մյուսներն անգամ լքել են իրենց բնակարանները։
Նշվում է, որ մարտի և օգոստոսի համեմատությամբ՝ անշարժ գույքի գինն այստեղ նվազել է 56 տոկոսով։
Երկնաքերի բնակարանների լուսանկարներում երևում է, որ դրանք ունեն շքեղ և ժամանակակից կահավորում, դեպի քաղաք բացվող հրաշալի տեսարան։
























