Այս պահին մեր հանրապետության ամենահրատապ լուծում պահանջող խնդիրը Սևանը ճահճացումից փրկելն է, մինչդեռ ՇՄ նախարարության և կառավարության կողմից շարունակվում են անտարբերության դրսևորումները․ Վարագյան

20:09 • 22.08.20

10 մլն ծառատունկի ծրագիրը ձախողելուց հետո կառավարությունը 8.7 միլիոն դոլար կտրամադրի 2-րդ անգամ ծառատունկի իրականացման համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը։

«Այնինչ Սևանի հարցը նորից ցիանոբակտերիաների հետ անցավ սպորային փուլ:
Շրջակա միջավայրի նախարարության իմաստը ոլորտային ճիշտ ռազմավարության ստեղծումն է, ոլորտում առկա առաջնային խնդիրներին լուծումներ տալն է: Էկոլոգ գիտնականների կարծիքով՝ այս պահին մեր հանրապետության առաջնային և ամենահրատապ լուծում պահանջող խնդիրը Սևանը ճահճացումից փրկելն է, մինչդեռ նախարարության և կառավարության կողմից շարունակվում են անտարբերության դրսևորումները:

Ավելին՝ Սևանը ճահճացումից փրկելը ոչ միայն նախարարության հարցն է, այլև ազգային հարց է և երկրի առաջնային կարևորության հարցերի մեջ պետք է ներառվի: Ճիշտ է, Սևանի հարցը լուծելով՝ հանրության վրա ազդելու այն արդյունքը չեք ունենա, ինչ ասենք՝ ասֆալտապատման պարագայում, բայց դուք հո՞ այդ ուղղությամբ չեք աշխատում:
Ի դեպ, նախորդ անգամվա նման ծառատունկերը չիրականացնեք ամռանը, ամոթ է ուղղակի»,- գրել է նա։