Բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում Գոմելում և այլ բելառուսական քաղաքներում
Բելառուսի Գոմել քաղաքում մի քանի հազար մարդ մասնակցում է ընդդիմության կիրակնօրյա համընդհանուր բողոքի ակցիային: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով բելառուսական աղբյուրին:
Բազմահազարանոց խումբը փողոց է դուրս եկել սպիտակ-կարմիր-սպիտակ և կարմիր-կանաչ դրոշներով: Մարդիկ հավաքվել են Լենինի հրապարակում, ուր երկու օր առաջ հատուկ տեխնիկա էր տեղակայվել՝ կոմբայններ, ասֆալտապատիչներ և բեռնատարներ:
Բելառուսի գործող իշխանությունների հակառակորդների բողոքի ակցիան կիրակի անցկացվում է Բելառուսի մի շարք քաղաքներում, այդ թվում նաև Մինսկում և Գրոդնոյում, Բրեստում, Միգիլևում, Լիդայում, որտեղ տասնյակ հազարավոր քաղաքացիներ են մասնակցում ընդդիմության ակցիային:










