Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 46 000 դեպք է գրանցվել. Worldometers.info

05:57 • 23.08.20

Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 46 210 նոր դեպք է արձանագրվել, հաղորդում է Worldometers.info-ն:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Բրազիլիայում կորոնավիրուսով մոտ 3 582 698 մարդ է վարակվել, որոնցից 114 277-ը մահացել է, 823-ը՝ վերջին մեկ օրում:

Բրազիլիան թե կորոնավիրուսով վարակման դեպքերի և թե մահերի թվով աշխարհում երկրորդն է: