Կալիֆորնիայում անոմալ շոգից բռնկված անտառային հրդեհները չեն նահանջում. կա 5 զոհ, թույլ տեղումներով ամպրոպային եղանակը կարող է տարածել կրակը (տեսանյութ)

06:58 • 23.08.20

Կալիֆորնիայում անոմալ շոգից բռնկված անտառային հրդեհները չեն նահանջում. կա 5 զոհ, տուժել են հարյուրավոր շենք-շինություններ, հսկայական վնաս է հասցվել կենսաբազմազանությանը, այդ թվում՝ կենդանական աշխարհին:

Ինչպես հաղորդում է CNN-ը, առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները հուսադրող չեն. սպասվում է թույլ տեղումներով ամպրոպային եղանակ, իսկ այդ դեպքում կայծակը կարող է առանց այդ էդ տարածվող կրակը թեժանցել և հրդեհների նոր օջախներ առաջացնել:

Նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ հրդեհներից մեծ վնաս կրած նահանգի վերականգնման համար ֆինանսական աջակցություն ցուցաբերել պետբյուջեից:

Ներկայումս 24-ժամյա ռեժիմով մոտ 13 000 հրշեջ-փրկարար է պայքարում հրդեհների տարածումը կանխելու համար:

Նախօերին նահանգային իշխանությունները հրահանգել էին 140 000 բնակչի տարհանել այն բնակավայրերից, որոնց սպառնում են անտառային հրդեհները: Օգոստոսի 18-ին Կալիֆորնիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Հրդեհների պատճառը անոմալ շոգ եղանակն է. ջերմաստիճանի ամենաբարձր ցուցանիշը Մահվան հովտում է գրանցվել՝ 54.4 աստիճան ըստ Ցելսիուսի: