Գերմանիայում հանդիսատեսի մասնակցությամբ փորձնական համերգներ են անցկացվել՝ զանգվածային միջոցառումների դեպքում կորոնավիրուսի տարածման ռիսկերը գնահատելու համար. РИА Новости
Գերմանիայի Հալլե-Վիտտենբերգյան համալսարանի գիտնականները Լայպցիգում ավելի քան 1000 հանդիսատեսի մասնակցությամբ գերմանացի կատարող Թիմ Բենջկոյի համերգներն են կազմակերպել՝ կորոնավիրուսի տարածման ուսումնասիրությունների շրջանակում:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, կայացել է 3 համերգ, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ տարբեր հակահամաճարակային տարբեր չափանիշներ են փորձարկվել, օրինակ՝ մարդկանց միմյանցից որոշակի հեռավորության վրա են նստեցրել, մյուսի ժամանակ՝ ոչ:
Ավելի քան 1400 հանդիսականի հատուկ սարքեր են փակցվել, որոնք արձանագրում էին նրանց տեղաշարժը: Բացի այդ, նրանց հատուկ ախտահանիչ միջոցներ են բաժանվել, որոնց միջոցով գիտնականները կկարողանան պարզել, թե ինչ մակերեսների են ամենաշատը հպվել այցելուները, և որոնք կարող են վարակի տարածման հիմնական աղբյուր դառնալ:
Հետազոտության մասնակիցները նախապես թեստավորվել են, և համերգներին ներկա են գտնվել հատուկ՝ FFP2 տեսակի պաշտպանից դիմակով:
Ուսումնասիրության գլխավոր նպատակն է ստանալ մաթեմատիկական մի մոդել, որի օգնությամբ հնարավոր կլինի գնահատել կորոնավիրուսի բռնկման և տարածման ռիսկերը փակ տարածքներում զանգվածային միջոցառումների կազմակերպելու պարագայում:










