«Հեզբոլլահ»-ը Լիբանանի հարավում Իսրայելի զինված ուժերի անօդաչու թռչող սարք է խոցել
Լիբանանի հարավում երկրի օդային սահմանը խախտելուց հետո Իսրայելի զինված ուժերի անօդաչու թռչող սարք է խոցվել, ТАСС-ի փոխանցմամբ՝ Al Mayadeen հեռուստաալիքին հաղորդել է շիայական «Հեզբոլլահ» խմբավորումը:
Տարածված հաղորդագրության համաձայն՝ իսրայելական ԱԹՍ-ն խոցվել է լիբանանա-սիրական սահմանին՝ Աիթ-էշ-Շաաբ բնակավայրի մերձակայքում, և հայտնվել շիայական ոստիկանութան ձեռքում:
2019թ. օգոստոսի 25-ին իսրայելական 2 մարտական ԱԹՍ-ներ գրոհել էին «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում գտնվող գրասենյակը, որի հետևանքով 3 մարդ վիրավորվել էր: 2020թ-ի ապրիլի 16-ին իսրայելական հարվածային մեկ այլ ԱԹՍ-ի կրակի տակ էր հայտնվել շիայական ոստիկանության ուժերի հրամանտարի ավտոմեքենան:










