Իրանում պարզել են Նաթանզի միջուկային կառույցում տեղի ունեցած հրդեհի պատճառը

22:37 • 23.08.20

Իրանի Նաթանզ քաղաքի միջուկային կառույցում տեղի ունեցած հրդեհը սաբոտաժ է եղել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:

«Իրականացված ստուգումները հաստատել են, որ դա սաբոտաժ է եղել»,- ասել է Քամալվանդին:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հուլիսի սկզբին հայտնել էր Նաթանզի՝ ուրանի հարստացման գործարանում կառուցվող օբյեկտներից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին: Տեղի իշխանությունները հայտնում էին հրդեհի բռնկման մասին:

Կատարվածից տուժողներ չէին եղել, ռադիոակտիվ նյութերի արտահոսք ևս չէր եղել: Քամալվանդին ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը նախատեսում էր ժամանակակից ցենտրիֆուգների արտադրություն սկսել այդ կառույցում: