Քանյե Ուեսթը Լուիզիանա նահանգում ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել

12:57 • 23.08.20

Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը Լուիզիանա նահանգում այս աշնանը կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել, հայտնել է AP գործակալությունը։

Նշվում է, որ ռեփերը նախագահական մրցարշավին մասնակցելու դիմում է ներկայացրել ուրբաթ օրը: Նույն օրը ևս տասը թեկնածու ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր։

Ինչպես գրում է աղբյուրը, նահանգի ընտրությունը պատահական չէր, քանի որ Լուիզիանայում, ի տարբերություն ԱՄՆ-ի մյուս նահանգների, ընտրողների գրանցման համար ստորագրությունների հավաքման ընթացակարգը պարտադիր չէ: Անհրաժեշտ է միայն պատրաստել փաստաթղթերի փաթեթը և վճարել 500 դոլար։

Ինչպես ավելի վաղ նշել է հենց երաժիշտը, իր մասնակցությունը ԱՄՆ նախագահի ընտրություններին դատապարտված է ձախողման: Սակայն նա, դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենից «խլելով» աֆրոամերիկացիների ձայները, օգուտ կբերի Սպիտակ տան գործող ղեկավար Դոնալդ Թրամփին։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 3-ին։