Մեքսիկայում կորոնավիրուսից 60 000-ից ավելի մարդ է մահացել, վարակման դեպքերի ընդհանուր թիվն անցել է 550 000-ը. Reuters
Մեքսիկայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 6482 նոր դեպք է հաստատվել, հաղորդում է Reuters-ը:
Երկրի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամում Մեքսիկայում կորոնավիրուսից 644 մարդ է մահացել՝ մահվան ելքով դեպքերի թիվը հասցնելով 60 254 -ի, իսկ վարակման դեպքերի ընդհանուր թիվը՝ 556 216-ի:
Կառավարությունը պնդում է, որ վարակվածների իրական թիվը շատ ավելին է, քան պաշտոնապես հաստատված դեպքերի քանակն է: Մեքսիկան, համաճարակի դեմ պայքարելու հետ մեկտեղ, մայիսի վերջից փորձում է աստիճանաբար վերաբացել երկրի տնտեսությունը:










