Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 11 մարդ է մահացել. РИА Новости

00:54 • 23.08.20

Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 11 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է РИА Новости-ն:

Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 257 000 դեպք է գրանցվել: Ավելի քան 203 000 վարակակիր ապաքինվել է, 4731-ը՝ մահացել: