Պետքարտուղարությունը հաստատել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի այցը Ռուսաստան, Լիտվա և Ուկրաինա
ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգենն օգոստոսի 24-27-ն այցով կմեկնի Ռուսաստան, Լիտվա և Ուկրաինա: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հաղորդել է Պետքարտուղարության մամլո ծառայությունը:
«Պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգենը կուղևորվի Վիլնյուս, Մոսկվա և Կիև, որպեսզի հանդիպի այդ երկրների ղեկավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ քննարկելու մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Բացի այդ, նշվում է, որ օգոստոսի 27-ին Բիգենը կմեկնի Ավստրիայի մայրաքաղաք՝ հանդիպելու Եվրոպաայում անվտանգության համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամ իր գործընկերների հետ:
Reuters գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահական ընտրությունների ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտնել է, որ օգոստոսի 24-ին Լիտվայում հանդիպում է ունենալու Բիգենի հետ:










