Վաղը կեսօրից հետո անձրևները հանրապետությունում կդադարեն, և մինչև օգոստոսի 28-ը հանրապետության ողջ տարածքում կհաստատվի կայուն, առանց տեղումների եղանակ․ Գագիկ Սուրենյան

15:21 • 23.08.20

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեjսբուքյան իր էջում հայտնում է, որ վաղը կեսօրից հետո անձրևները հանրապետությունում կդադարեն, և մինչև օգոստոսի 28-ը հանրապետության ողջ տարածքում կհաստատվի կայուն, առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 24-28-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: