Թուրքիայում հորդառատ անձևների և սողանքների հետևանքով 12 մարդ է անհետ կորել (լուսանկարներ)
Թուրքիայի հյուսիս-արևելքում հորդառատ անձրևները Գիրեսուն նահանգի մի շարք շրջաններում հանգեցրել են սողանքների: Տարերային աղետի հետևանքով 12 մարդ է անհետ կորել: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Նշվում է, որ տուժած տարածաշրջան է ժամանել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Նրա խոսքով՝ փրկարարական աշխատանքները չեն դադարում։
«Հուսանք, որ կորածները կգտնվեն»,- ասել է Սոյլուն՝ բնակչությանը կոչ անելով զգոնություն ցուցաբերել։
Գիրեսուն նահանգի նահանգապետ Էնվեր Ունլյուն ավելի ուշ հայտնել է անհետ կորածներից մեկի մարմնի հայտնաբերման մասին:
Նա նաև հավելել է, որ հորդառատ անձրևների և սողանքների պատճառով ավերվել են տեղական նշանակության մի շարք ճանապարհներ։















