Եվրամիությունը կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով 82.5 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Վենեսուելա. ТАСС
Եվրամիության երկրները կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով բժշկական միջոցներ պարունակող 82.5 տոննա հումանիտար օգնություն են ուղարկել Վենեսուելա, հաղորդում է ТАСС-ը:
Երկրի արտգործնախարար Խորխե Արրեասը շնորհակալություն է հայնտել ԵՄ-ին, Իսպանիային և Պորտուգալիային հումանիտար օգնություն տրամադրելու համար՝ հայտնելով, որ համավարակի սկզբից լատինաամերիկյան երկիրը բարեկամ երկրների և միջազգային կազմակերպություններից շուրջ 1500 տոննա հումանիտար օգնություն ստացել:
Մինչ այժմ Վենեսուելայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 37 000 դեպք, մահացել է 300-ից ավելի վարակակիր:










