Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները բողոքի ակցիա են անում իրենց հարևանությամբ բարձրահարկ շենք կառուցելու դեմ. նրանք ճանապարհ են փակել
Երևանի Աղբյուր Սերոբ 7 փողոցի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են սկսել իրենց իրավունքների պաշտպանության համար: Նրանք ճանապարհ են փակել՝ իրենց դժգոհությունը հայտնելով հարևանությամբ կառուցվող բարձրահարկ շենքի դեմ: Ոստիկանները փորձում են ճանապարհը բացել:
Հիշեցնենք, որ դեռ օգոստոսի 13-ից Աղբյուր Սերոբ 7 փողոցի բնակիչները բողոքի ակցիա էին սկսել՝ բողոքելով իրենց հարևանությամբ կառուցվող բարձրահարկ շենքի դեմ, քանի որ նրանց ներկայացմամբ՝ շենքի կառուցումն ավելորդ խնդիրներ ու անհանգստություններ է պատճառում նրանց:
Բնակիչները ներկայացրել էին, որ հանքային քննարկում չի եղել, իրենց կարծիքը հաշվի չի առնվել, սակայն Արաբկիր վարչական շրջանի քաղաքաշինության բաժնի պետը նրանց առաջարկել էր բողոքը դիմումի տեսքով քաղաքապետարան ներկայացնել, իսկ ստացած անհանգստությունների համար ոստիկանություն դիմել:
Լուսանկարները` Դավիթ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից:











