«Առնետների պես փախան»․ ինչպես է Լուկաշենկոն իր նստավայր ժամանել ուղղաթիռով, ցուցարարներին «առնետներ», իսկ իր անվտանգությունն ապահովող իրավապահներին՝ «հիասքանչ» անվանել (տեսանյութեր)

09:43 • 24.08.20

Բելառուսական «Բելտա» պետական լրատվական գործակալությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուղղաթիռով ժամանում Անկախության պալատ՝ իր նստավայր, որտեղ ոստիկանությունը փակել էր ցուցարարների շարասյան ճանապարհը։

Տեսանյութում Լուկաշենկոն խնդրում է մոտենալ Անկախության պալատին՝ ասելով․ «Առնետների պես փախան»։

Այնուհետև կադրից դուրս ձայնը հարցնում է. «Որտե՞ղ են նրանք»։

Լրագրողները ենթադրում են, որ դա Բելառուսի նախագահի որդու՝ Նիկոլայ Լուկաշենկոյի ձայնն է։ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանում է. «Փախան։ Նրանք իմացան, որ այստեղ ես լինելու»։

 

Հրապարակվել է ևս մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Լուկաշենկոն ուղղաթիռից դուրս գալիս զրահաբաճկոնով և ինքնաձիգով:

Пул первого թելեգրամյան ալիքում հայտնված տեսանյութում Լուկաշենկոն անցնում է Անկախության պալատի մոտ գտնվող ոստիկանության շղթայի կողքով։

«Շնորհակալություն, դուք հիասքանչ եք, մենք նրանց հախից կգանք»,- ասում է Լուկաշենկոն՝ ստանալով «Շնորհակալ ենք, մենք մինչև վերջ Ձեզ հետ ենք» պատասխանը։

 

Հիշեցնենք, որ երեկ, տարբեր գնահատականների համաձայն, 100-150 հազար ցուցարարներ հավաքվել են Անկախության հրապարակում, որտեղից ընթացել են «Պլանետա» հյուրանոց, որը տեղակայված է «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի մոտակայքում: Հարյուրավոր զինվորականներ շրջապատել են «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի տարածքը: 

Բողոքի ցույցերը Մինսկում չեն դադարում 14 օր շարունակ: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80 տոկոսը: Ցույցերի առաջին օրերին հազարավոր մարդիկ էին ձերբակալվել, հարյուրավորները՝ վիրավորվել, 3 ցուցարար էլ մահացել է:

СМИ: Лукашенко с автоматом в руках прилетел в свою резиденцию

Мы с вами до конца»: Лукашенко вышел к силовикам у своей резиденции