Բայդենը Թրամփին ոչ կոմպետենտ է անվանել և խորհուրդ տվել «աչքն իր վրա պահել»

11:16 • 24.08.20

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը պետության գործող նախագահ Դոնալդ Թրամփին ոչ կոմպետենտ է անվանել վերջինիս՝  փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսին ուղղված քննադատությունների համար, գրում է latimes.com-ը։

Հարցազրույցի ժամանակ լրագրողը Բայդենին խնդրել է մեկնաբանել Թրամփի խոսքերն առ այն, որ Հարիսը, Սպիտակ տան ղեկավարի կարծիքով, «վատն է, խելագար և ցասկոտ», և որ բոլոր սենատորները նրա նկատմամբ նվազագույն հարգանք ունեն: Բայդենն իր հերթին հայտարարել է, որ այդ ամենը խոսում է Թրամփի ոչ կոմպետենտության մասին։

«Դոնալդ Թրամփը շատ բան է ասում, ինչը, նրա կարծիքով, պետք է շեղի ամերիկացիների ուշադրությունն իր ամենօրյա պարտականություններից։ Դա խոսում է ԱՄՆ ժողովրդի հանդեպ նրա արհամարհանքի, անփութության, վնաս հասցնելու, ինչպես նաև նրա ոչ կոմպետենտության մասին», - հայտարարել է Բայդենը:

Ընդ որում, մեկնաբանելով 74-ամյա Թրամփի խոսքերն այն մասին, որ 77-ամյա Բայդենն իր տարիքի պատճառով չի կարողանա լիովին կատարել նախագահի պարտականությունները, 77-ամյա Բայդենը նախագահին խորհուրդ է տվել «աչքն իր վրա պահել»։